Պենտագոնը հերքել է ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե ԱՄՆ-ն խոստացել է Վրաստանին հակաօդային եւ հակատանկային պաշտպանության համակարգեր առաքել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ռազմական շրջանակներին, գրել էին, թե երրորդ երկրների միջոցով ԱՄՆ-ն մի քանի տասնյակ միլիոն դոլարի զենք է առաքելու Վրաստան: Հաղորդվում էր, թե այդ խոստումը անցած տարի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Վրաստանի փոխվարչապետ, եվրաինտեգրացիայի պետնախարար Գեորգի Բարամիձեին տվել են ԱՄՆ Պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն եւ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:




























