YouTube տեսահոսթինգային ընկերությունը կազմակերպության Սան Բրունոյի (Քալիֆորնիա) կենտրոնակայանում հրաձգությունից հետո, որի հետեւանքով 3 մարդ էր տուժել, հայտարարել է ամբողջ աշխարհի գրասենյակներում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու մտադրության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք նաեւ մանրամասն քննում ենք այդ միջադեպը, մենք մեր գրասենյակների անվտանգության միջոցառումները կուժեղացնենք ամբողջ աշխարհում, որ դրանք ավելի անվտանգ դառնան ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ հեռանկարում»,- նշված է Google ընկերության, որին հոսթինգը պատկանում է, Twitter-ի պաշտոնական էջում:

YouTube-ի Սան Բրունոյի կենտրոնակայանում հրաձգությունը տեղի էր ունեցել երեքշաբթի: Հաղորդվում էր, որ ոստիկանությունը պարզել է կասկածյալի ինքնությունը՝ կրակողը Քալիֆորնիայի բնակիչ 39-ամյա Նասիմ Աղդամն էր, որն ինքնասպան էր եղել: Միջադեպի հետեւանքով վիրավորվել էր 3 մարդ՝ 32 եւ 27 տարեկան 2 կին ու 36-ամյա տղամարդ, ում հոսպիտալացրել էին ծայրահեղ ծանր վիճակով: Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ տուժածներից երկուսին հիվանդանոցից դուրս էին գրել: