Ամերիկյան ընկերությունները մշակել են մեթոդներ, որոնք իրավապահ մարմիններին կօգնեն գրեթե ակնթարթորեն ամբոխի մեջ տարբերակել այն անձանց, որոնք հետախուզման մեջ են գտնվում։ The Wall Street Journal թերթի տվյալներով՝ նախատեսվում է արհեստական ինտելեկտի համակարգը օգտագործել իրական ժամանկում տեսահսկման սարքերից ստացվող տեսողական տեղեկությունը վերլուծելու համար։
Անձնական վեբ–տեսախցիկների կիրառմամբ նույնականացման այս համակարգը մշակվել է Չիկագոյի Motorola Solutions ընկերության եւ արհեստական ինտելեկտի բաղադրիչներով համակարգերի մշակման Neurala ընկերության կողմից։ Այն կարող է պատրաստ լինել արդեն 2018 թվականի աշնանը եւ ունակ կլինի տարբերակել հետախուզման մեջ գտնվող անձնաց կամ կորած երեխաներին։ Թերթի փոխանցմամբ՝ շահագործման սկզբնական շրջանում այն կարող է անճշտություններով աշխատել, հատկապես եթե խոսքը թույլ լուսավորության ժամանակ մարդկանց նույնականացման մասին է։ Մշակողները փորձելու են այդ խնդիրը լուծել տվյալների բազա ներբեռնելով հազարավոր լուսանկարներ եւ փորձարկելով արհեստական ինտելեկտը։




























