Բիթքոին կրիպտոարժույթը հինգշաբթի տեղի ունեցած սակարկություններում էժանանում է, քանի որ կանոնավող աճն ավարտվել է, եւ ներդրողները շարունակել են խաղարկել կրիպտոշուկայի բացասական նորությունները, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 6,41 տոկոսով՝ հասնելով մինչեւ 6,86 հազար դոլարի: Bitfinex բորսայում բիթքոինն էժանացել է 6,25 տոկոսով, մինչեւ 6,87 հազար դոլար, GDAX-ում՝ 6,18 տոկոսով, մինչեւ 6,868 հազար դոլար:
Ըստ որում՝ էժանանում են նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթները: Ethereum-ի գինը նվազել է 5,1 տոկոսով, մինչեւ 382,6 դոլար, Ripple-ի՝ 6,11 տոկոսով, մինչեւ 0,501 դոլար, Bitcoin Cash-ի՝ 6,47 տոկոսով, մինչեւ 642,59 դոլար:
CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 258,2 մլրդ դոլար: Ամբողջ շուկայում բիթքոինին բաժին է ընկնում մոտ 45 տոկոսը:




























