Երուսաղեմի Հայոց պատրիարք, արք. Նուրհան Մանուկյանը ապրիլի 2–ին ընդունել է Երուսաղեմի ոստիկանապետ Տորոն Թուրջումանին եւ նրան ուղեկցող բարձրաստիճան ոստիկաններին։
Ինչպես տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքության կայքից, արք. Նուրհան Մանուկյանին հյուրընկալված ոստիկանները քննարկել են Սուրբ Հարության տոնին լույսի հանելու արարողության հետ կապված հարցերը։
Նշենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բոլոր կրոնական տոները նշում է հին տոմարով։ Սուրբ Հարության տոնը Երուսաղեմում նշվելու է ապրիլի 8–ին, իսկ ապրիլի 7–ին տեղի կունենա Սուրբ կրակի հանելու արարողությունը։


























