Իրանի ընդդիմությունը վրդովված է հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեիի գործողություններից: Բանն այն է, որ վերջինս Twitter, Facebook սոցիալական ցանցերի օգտվող է, մինդեռ երկրի ողջ տարածքում, փակ է սոցիալական ցանցերի հասանելիությունը, գրում է The Guardian-ը:
«Եթե հասանելիությունը փակ է, ինչու են իշխանություններն օգտվում, օրինակ, Twitter-ից»,- վրդովվել է ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավին:





























