Յուլիա Սկրիպալը չի ընդունել ՌԴ դեսպանատան՝ հյուպատոսկան օգնության առաջարկը: Այս մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳՆ-ն, հաղորդում է Reuters-ը:

Նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիա Սկրիպալը մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին քիմիական նյութից: Լոնդոնը թունավորման համար մեղադրեց Մոսկվային՝ հայտարարելով, որ Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկ» խմբի մարտական տեսակի նյարդային թույնով, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ում: ՌԴ-ն կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:

Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն մինչ այդ հայտարարել էր, որ ՌԴ-ն խնդրել էր հյուպատոսական հասանելիություն ապահովել Յուլիա Սկրիպալի համար, որըտ ՌԴ քաղաքացի է, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել Բրիտանիայից:

 «Մենք Յուլիա Սկրիպալին փոխանցել ենք ՌԴ դեսպանատան հյուպատոսական օգնության առաջարկը: Այժմ նա ի վիճակի է ընտրել, երբ կընդունի այս առաջարկությունը, սակայն մինչ այսօր նա դա չի արել », - նշվում է Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: