ՄԱԿ-ում Facebook-ին եւ WhatsApp-ին կոչ են արել արգելափակել մաքսանենգների մուտքը, որոնք սոցիալական ցանցն ու մեսենջերն օգտագործում են առեւանգելու եւ մարդկանց մաքսանենգության համար:
Միավորված ազգերի կազմակերպության Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լեոնարդ Դոյլը հայտարարել է, որ Facebook-ը եւ WhatsApp-ը Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա միգրանտներին տեղափոխող անձանց համար միջոց են դարձել, իրենց ծառայությունները գովազդելու եւ միգրանտների հետ կապեր հաստատելու համար:
Նշվում է, որ շատ միգրանտներ արդյունքում պատանդ են դառնում, նրանց ծեծում են, խոշտանգում, նրանց ընտանիքներից փրկագին են պահանջում:



























