«Ռոսկոմնադզորը» հայց է ներկայացրել Տագանսկի շրջանային դատարան՝ պահանջելով սահմանափակել հասանելիությունը Ռուսաստանում Telegram-ի տեղեկատվական ռեսուրսներին: Այս մասին նշված է գերատեսչության կայքում։
Հայցադիմումը ներկայացվել է Telegram Messenger Limited Liability Partnership ընկերության կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության առաջ քաշած տեղեկության տարածման կազմակերպչի պարտականությունները չկատարելու հետ կապված, որը հաստատվել է «Տեղեկության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկության պաշտպանության մասին» դաշնային օրենքի 10.1 հոդվածով։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» Telegram–ին մինչեւ ապրիլի 4-ը ժամանակ էր տվել ծածկագրման կոդերը ԱԴԾ–ին տրամադրելու համար։




























