Թվային արժույթի կապիտալի շուկայից «զանգվածային արտահոսքը» կարող է ավելանալ ապրիլի 17-ի նախօրեին, սա ԱՄՆ–ում հարկերի վճարման վերջին օրն է, կարծում է Ուոլ Սթրիթի վերլուծաբան, կրիպտոարժույթային ներդրող եւ Fundstrat հետազոտական ընկերության համահիմնադիր Թոմ Լին, փոխանցում է CNBC–ն։
Նրա խոսքով, ամերիկյան թրեյդերները եւ ներդրողները պետությանը պարտք են 25 մլրդ դոլար թվային արժույթով գործողություններ իրականացնելու համար։ Բորսաները եւս պետք է վճարեն հարկերը այդ ժամկետում, այդ պատճառով նրանք մոտակա օրերին կարող են սկսել ակտիվորեն վաճառել իրենց կրիպտոարժույթը, որը բացասաբար կանդրադառնա թվային արժույթի վրա։
Մասնագետը հավելել է, որ պատմական գնահատականները ցույց են տալիս, որ ամեն դոլարի արտահոսքը բերում է կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիայի 20-25 տոկոս անկմանը։ «Մենք հաշվարկել ենք, որ բիթքոինը իր տեղը կգտնի ապրիլի 17-ից հետո»,–ասել է Թոմ Լին։



























