Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի ճգնաժամի հարցը:

Պուտինը տեղեկացրել է ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի առաջնորդների ձեռք բերած համաձայնությունների մասին՝ Սիրիայում երկարաժամկետ կարգավորման, նրա ինքնիշխանության, մասնության, անկախության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման շահերի շրջանակում հետագա աշխատանքի վերաբերյալ:

Նշվել է քաղաքական կարգավորման գործընթացի առաջընթացի անհրաժեշտությունը Սոչիում տեղի ունեցած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների կատարման ճանապարհով, ինչպես նաեւ Ժնեւում ՄԱԿ հովանու ներքո Սահմանադրական կոմիտեի արագ ստեղծման կարեւորությունը:

Արեւելյան Գուտայի իրավիճակի քննարկման ժամանակ ուշադրություն է դարձվել այս շրջանում ավարտվող իր ծավալով աննախադեպ խաղաղ բնակիչների փրկության եւ զենքը վայր դնել չցանկացող գրոհայինների դուրսբերման գործողությանը: Ռուսական կողմից շեշտվել է համաշխարհային հանրության ջանքերի կոնսոլիդացիայի սկզբունքային կարեւորությունը՝ Սիրիայի ամբողջ տարածքում հումանիտար օգնության կարիք ունեցողներին օգնելու համար ըստ ՄԱԿ ԱԽ 2401 բանաձեւի:

Սիրիայի ճգնաժամի կարգավորման առանցքային ուղղություններում ռուս-ֆրանսիական խորհրդատվությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնվել:

Անդրադարձ է եղել նաեւ ռուս-ֆրանսիական հարաբերությունների հրատապ հարցերին՝ հաշվի առնելով 2018-ի մայիսին Ռուսաստան Էմանուել Մակրոնի այցը: