Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կտրուկ աճել է:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018թ.-ի հունվար-փետրվարին գրանցվել է նմանատիպ 184 դեպք: 2 ամսում մահվան ելքով 43 ՃՏՊ է տեղի ունեցել: Նշենք, որ 2017թ.-ի առաջին 2 ամիսներին տեղի էր ունեցել 84 պատահար, որից 19-ը՝ մահվան ելքով:

Ի դեպ, ոստիկանությունը վթարների դեմ պայքարելու համար փետրվարի 8-ից գործարկում է շարժական արագաչափեր: