Այս տարի Սուրբ Հարության տոնը համընկել է Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակաց հիշատակի օրվա հետ՝ ապրիլի 24-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից:

Հարության տոնը հաղթանակն է ողջ մարդկության ընդդեմ չարիքի, հաղթանակն  է Աստծո` ընդդեմ մահվան:

Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը, թե լատին, թե հույն, թե Հայ Առաքելական եկեղեցին Ս. Հարության տոնը միեւնույն օրն է նշում:

«Աստվածային նախախնամությամբ, կարծես թե, բոլոր ազգերը աղոթքի ձայն կբարձրացնեն ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նախատակների հոգիների փրկության համար»,- ասված է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդագրության մեջ: