Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանալու է Մոսկվայում, հունվարի 24-ին: Այդ մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպումը կայանալու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ:

Էդվարդ Նալբանդյանը հայտնել է նաեւ, որ փետրվարի սկզբին մեկ այլ հանդիպում կկայանա՝ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: