Facebook-ը սոցցանցում ակցիաներ անցկացնող անձանց, ինչպես նաեւ խոշոր համայնքների մոդերատորների ինքնության հաստատումը կպահանջի: Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացրել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախկինում սոցիալական ցանցը հայտարարել էր, որ նախատեսում է նման միջոցներ սահմանել քաղաքական գովազդի դեմ, իսկ այսօր ընդլայնել է դրանց կիրառումը:
«Սա թույլ կտա բարձրացնել համացանցի ամբողջ քաղաքական գովազդների ստանդարտները», - ասել է Ցուկերբերգը: Նա նշել է, որ ցանկացած գովազդատու, որը չի անցնի ստուգումը, գովազդ տեղադրելու թույլտվություն չի ունենա:
Ցուկերբերգը նաեւ աջակցել է համացանցում քաղաքական գովազդի ավելի խիստ կարգավորման առաջարկները:
«Այս քայլերը չեն կագնեցնի բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են շրջանցել համակարգը: Բայց դրանք զգալի կբարդացնեն այն ամենի կրկնությունը, ինչ 2016-ին արեցին ռուսները՝ գովազդի տեղադրման համար օգտագործելով կեղծ էջեր», — ասել է նա:




























