Ամերիկյան Amazon ընկերությունը  բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի «Մատանիների տիրակալը» եռերգության էկրանավորման համար ավելի քան 1 մլրդ դոլար կծախսի, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Հեռուստասերիալը բաղկացած կլինի հինգ մասերից եւ կթողարկվի ոչ ուշ, քան երկու տարի անց:

«Մատանիների տիրակալի» համար իրավունքները ընկերությունը ձեռք էր բերել դեռ 2017-ի նոյեմբերին 250 մլն դոլարով՝ Netflix-ից խլելով այս գործարքը:

Արդյունքում Harper Collins հրատարակությունը  եւ New Line Cinem կինոընկերությունը նկարահանման իրավունքը փոխանցեցին Amazon-ին:

Այն մասին, որ Warner Bros. Television-ը, Amazon-ը եւ Տոլկինի ստեղծագործությունների հեղինակային իրավունք ունեցողները «Մատանիների տիրակալի» հիման վրա սերիալ ստեղծելու մասին բանակցություններ են վարում, հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին: