Ցուկերբերգն իր էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ պատմել է, որ ընկերությունը երկու նոր  գործիք է ներդրել, որոնք թույլ կտան խուսափել սոցիալական ցանցի օգնությամբ ընտրություններին միջամտելը։

Մասնավորապես, օգտատերերը, որոնք ցանկանում են Facebook–ում քաղաքական գովազդ տեղադրել, հիմա պետք է վերիֆիկացիա անցնեն եւ պարտավոր են իրենց գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրել։

Երկրորդ նորարարությունը հանրահայտ էջերի տերերի պարտադիր վերիֆիկացիան է։  Ցուկերբերգի խոսքով, սա կբարդացնի կեղծ էջերի ստեղծումը, որոնց միջոցով ապատեղեկատվություն կտարածեն։

Սոցիալական ցանցի հեղինակը հայտնել է, որ նոր գործիքների համար հազար նոր աշխատողներ կընդունեն։