Կայացել է Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդում է իրանական ILNA գործակալությունը, կողմերը քննարկել են տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության հեռանկարները:

Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Օմանի սուլթան Գաբուս բին Սայիդի հետ: