Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մշակել են AlterEgo սարքը, որը կարողանում է կարդալ մարդկանց մտքերը: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:
Գաջեթը, որը նման է հեռախոսի, տարբերակում է բառերը, որոնք մարդը մտովի է արտաբերում:
Դեւասն աշխատում է մկանա-ծնոտային ինտերֆեյսի հիմքի վրա՝ ընթերցելով նեյրոմկանային ազդանշանները: Մերձվոկալացման շնորհիվ (բառերի մտովի արտաբերում) սարքը տարբերակում եւ այլ սարքին է ուղարկում ռադիոազդանշանը:
Նախագծի հեղինակներից մեկի՝ ասպիրանտ Արնավ Կապուրի խոսքով՝ մշակված համակարգը մարդու ունակությունների զարգացման նախագծի միայն փոքր մասն է:
YouTube-ում հրապարակված հոլովակում մշակողները ցուցադրում են AlterEgo-ի գործելու սկզբունքը:











