Ականատեսները նկարահանել են այն պահը, երբ Բոսֆորի նեղուցի ափին կանգնած Vitaspirit բեռնանավը մխրճվել է առանձնատան մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատահարը տեղի է ունեցել նախօրեին՝ Ստամբուլի ասիական մասի Անադոլուհիսար շրջանում: Եգիպտոսից Ուկրաինա ուղեւորվող նավը ղեկի անսարքությունների պատճառով մխրճվել է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամրջի մոտ գտնվող տան մեջ:

Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն շենքին զգալի վնասվածքներ են հասցվել: Ավերված առանձնատունը կառուցվել է XVIII դարում եւ գնահատվում է 85 մլն դոլար:

Ստամբուլում նավը մխրճվել է պատմական առանձնատան մեջ https://news.am/arm/news/445137.html