Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հերքել է սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումների մասին մեղադրանքները՝ դրանք ձանձրալի եւ անհասկանալի անվանելով: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը:
«Քիմիական զենքի օգտագործման մասին պնդումները ձանձրալի եւ անհավատալի պատմություն են դարձել՝ բացառությամբ այն երկրների համար, որոնք զբաղվում են քաղաքացիական բնակչության արյան առքուվաճառքով եւ աջակցում ահաբեկչությանը Սիրիայում», - նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ամեն անգամ, երբ Սիրիայի արաբական բանակն հաջողություններ է ունենում  ահաբեկչության դեմ պայքարում, քիմիական նյութերի օգտագործման մասին պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝Դումայում ահաբեկիչների կյանքը երկարաձգելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱԳՆ-ն հաղորդել է, որ «Գուտայում ահաբեկիչների կողմից քիմիական նյութի կիրառումը նախապես ծրագրված էր, եւ կա փաստաթղթերով հաստատված տեղեկատվություն, Սիրիական պետությունն այդ մասին ավելի վաղ զգուշացրել էր»:

Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում  (Syrian American Medical Society-SAMS)  հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն,  Դումայում 70 զոհ է եղել:

ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»: