Իրանի կասպյան հատվածում գրանցվել է ձկների զանգվածային սատկելու դեպք: Այս մասին հաղորդել է իրանական Գյուլիստան գավառի Բնապահպանության վարչության տեղակալ Մոսհին Ջաֆարնիժադը:

Ալիքը ափ է նետել մեծ քանակությամբ սատկած երկայնաձկներ:

«Սատկած ձկներից անալիզիներ են վերցվել, եւ հիմա սպասում ենք արդյունքներին»,-ասել է Ջաֆարնիժադը:

Գիտնականները ենթադրում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառ կարող են լինել համաշխարհային տարերքները կամ էլ կենսաբանական զենքի փորձարկումները»: