Հոմս նահանգի արեւելքում գտնվող սիրիկան Т-4 ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնում է ՍԱՆԱ պետական սիրիական գործակալությունը:
«Т-4 ավիաբազայի վրա հարձակում է իրագործվել մի քանի հրթիռներով, բացառված չէ, որ սա ԱՄՆ ագրեսիա է»,- փոխանցում է գործակալությունը: Սիրիայի բանակի ՀՕՊ-ն կրակ է բացել ավիաբազա ուղղված հրթիռների վրա:
«Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ սիրիական ռազմական օբյեկտի վրա հարձակված հրթիռները թռչել են Միջերկրական ծովի կողմից Լիբանանի տարածքով:
Հետագայում իրազեկված աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը ավիաբազա ուղղված բոլոր հրթիռները խոցել են: Գործակալության զրուցակիցը նշել է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: ՍԱՆԱ գործակալությունն, իր հերթին, հայտնել է հարձակման հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին:
Պենտագոնից հայտարարել են, որ ԱՄՆ-ն կապ չունի Т-4-ի վրա հրթիռային հարվածի հետ:




























