ԱՄՆ դաշնային առեւտրային հանձնաժողովը դիմել է իրավաբանների 20 խմբերի՝ պահանջելով հետաքննել YouTube վիդեոհոսթինգի գործունեությունը։ Նրանց կարծիքով՝ Google–ի դուստր ձեռնարկությունը անօրինական կերպով հավաքել է փոքր երեխաների տվյալներ, հաղորդել է CNN–ը։

Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ՏՏ կորպորացիան մի քանի տարի շարունակ խախտել է «Համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին» օրենքը (COPPA)։ Այս փաստաթուղթը սահմանափակում է 13 տարեկանից փոքր երեխաների մասին տվյալների հավաքումը։ Այս ընթացքում կարող են խախտված լինել ավելի քան 23 միլիոն անչափահաս օգտատերերի իրավունքներ։

Չնայած այն հանգամանքին, որ YouTube–ում սեփական հաշիվ գրանցելու համար օգտատերը պետք է հաստատի, որ 13 տարեկան կամ ավելի մեծ է, այնուամենայնիվ, հոսթինգում տեսանյութերը հասանելի են առանց անձնական էջ մուտք գործելու։ Բացի այդ, իրավաբանների կարծիքով, կայք մուտք գործել երեխաները կարող են նաեւ իրենց ծնողների էջերի միջոցով։