Մոսկվայի ֆոնդային բորսայում նախորդ առուվաճառքի փակման համեմատ դոլարի փոխարժեքը բարձրացել է 1.86 ռուբլով եւ 2017 թվականի նոյեմբերի 16-ից հետո առաջին անգամ հասել  60.03 ռուբլու, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ ավելացել է 2.23 ռուբլով՝ մինչեւ 73.61 ռուբլի: Ռուբլու փոխարժեքի անումը տեղի է ունենում ԱՄՆ-ի ֆիննախի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդլայնման ֆոնի վրա:

Ապրիլի 6-ին պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել էր՝ ընդգրկելով գործարարներ Օլեգ Դերիպասկային, Վիկտոր Վեկսելբերգին, Սուլեյման Քերիմովին, Իգոր Ռոտենբերգին եւ այլոց, ինչպես նաեւ՝ 14 ընկերություն: