Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ քննարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումներն այս հարցի հետ կապված:
«Բարձր գնահատական է տրվել Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը: Այդ հանդիպման արդյունքները հաշվի առնելով, Պուտինն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ»,-հայտնում են Կրեմլից:
Երկու նախագահները քննարկել են նաեւ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Անկարայում բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստում:



























