Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական հիմք կարող են լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության հերթական հայտարարությունը:

«Իրավական հիմք կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկները: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է դրան, դա արդեն ուրիշ բան»,-հայտարարեց է Բալայանը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման իրավական հիմքի մասին՝ վկայակոչելով ԵՄ բանաձեւը: