Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, օգտատերերի անձնական տվյալների հանդեպ Facebook-ի եւ այլ  համացանցային ընկերությունների ցուցաբերած անփութության առիթով ավելացող անհանգստությունից, որոշել է հեռանալ Facebook-ից: Այս մասին Վոզնյակը հայտնել է USA TODAY-ին:

«Օգտատերերն իրենց կյանքի յուրաքանչյուր մանրամասնը տեղադրում  են սոցցանցում, իսկ այն գովազդի շնորհիվ մեծ գումարներ է վաստակում: Շահույթը հիմնված է օգտատիրոջ նախասիրությունների վրա, սակայն օգտատերը շահույթ չի ստանում», - նշել է նա:

Նրա խոսքով՝ նա ավելի շուտ պատրաստ է վճարել օգտվելու իրավունքի, քան նրա համար, որ իր անձնական տեղեկություններն օգտագորրծում են գովազդի նպատակով:

 «Apple-ը փող է վաստակում հրաշալի արտադրանքի շնորհիվ, այլ ոչ թե ձեր հաշվին», - ասել է Վոզնյակը:

. «Facebook-ի հետ հենց դուք եք դառնում արտադրանքը»: