Ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը հայտարարել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու մտադրության մասին: Այս մասին ՀՀ նախագահը հայտնեկ է «ՏԱՍՍ»-ին տված հատուկ հարցազրույցում: «Բնականաբար, ես շատ շահագրգռված ամենամոտ ապագայում որպես ՀՀ նախագահ այցելել Մոսկվա: Ավանդաբար, առաջին պաշտոնական այցերը ՀՀ ղեկավարները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ օրը որոշված չէ»,- ասել է նա:
Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ, նրա խնդիրն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հետագա ամրապնդումը, ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը եւ զարգացնել մարդկային շփումները:
«Օգտվելով առիթից՝ ես անկեղծորեն ցանկանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով համոզիչ հաղթանակ տարավ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում, նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության հետագա զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարելավման եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի բարձրացման գործում», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր նախագահը ՀՀ խորհրդարանի կողմից ընտրվել էր մարտի 2-ին: Մինչ 2015 թվականի հանրաքվեում ընդունված սահմանադրական բարեփոխումները նրա նախորդներին ընտրեւմ էին ուղիղ, համընդհանուր ընտրությունների ճանապարհով: ՀՀ հիմնական օրենքում բոլոր փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կավարտվի անցումը խորհրդարանական կառավարման ձեւին, որի ժամանակ ողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում, իսկ նախագահը կունենա հիմնականում ներկայացուցչական գործառույթներ: Նախագահի հիմնական խնդիրն է հետեւել, որպեսզի Սահմանադրությունը չխախտվի:

Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը ադրբեջանցի զինվորի ներխուժումից հետո | ԼՈՒՐԵՐ | 20:00

Փաշինյանն ադրբեջանցուց իր երեխաների պաշտպանած կնոջն է մեղադրում տեղի ունեցածում | ԼՈՒՐԵՐ | 18:00

Քաղաքացու մատը ավտոբուսի դռան տակ է մնացել. նա ծանր վնասվածք է ստացել | ԼՈՒՐԵՐ | 16:00

Մոսկվայի չդադարող զգուշացումների ֆոնին Փաշինյանը զանգել է Պուտինին I ԼՈՒՐԵՐ I 14:00

Փաշինյանը և ՔՊ վարչության անդամները միաձայն են Հայկ Սարգսյանին հեռացրել I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ

Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է լինել բացառապես Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան

Թրամփը հիշել է Պուտինի ծննդյան օրվա մասին և նշել է նրա հետ սպասվող զրույցի թեման

Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Կարդացեք նաև

Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել. factor.am

Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. Reuters

Լեհ եվրապատգամավորը հանդես է եկել Ուկրաինայի՝ ԵՄ արագացված անդամակցության դեմ

«Դուք դերասան եք». Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմությանը

Չի կարա իմ պապային ոչ մեկ գործից հանի, իսկ ձեզ ժողովուրդը կհանի շատ շուտով. Ղազինյանը՝ Փաշինյանին

Սովորական կրիմինալ վիճակը դարձրել եք աշխարհաքաղաքական հարց. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին














