2010թ. Վենեսուելայից նավթի արտահանումը կրճատվել է 6 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եւ հասել է օրական 2,32 միլիոն բարելի: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Նավթամթերքների արտահանումը եւս կրճատվել է՝ 14 տոկոսով: Դա տեղի է ունեցել երկրի նավթավերամշակող գործարաններում տեղի ունեցած պայթյունների շարքի պատճառով:

Չնայած նավթի առաքումների ծավալի անկմանը, նավթի առաքումներն ապահովում են Վենեսուելայի բյուջեի եկամուտների 90 տոկոսը: Վենեսուելան նավթի խոշորագույն արտադրողն է Հարավային Ամերիկայում, նաեւ նավթով եւ գազով հարուստ երկրների տասնյակում է: