Հարցին, թե արդյոք նախագահը չունի այնպիսի զգացողություն, որ ֆոնդային շուկայի հետ կապված իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ֆոնդային բորսայի իրադարձություններն «այժմ իսկապես բավականին բացասական են», փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Ընդ որում, նա նշել է, որ դրանք մասամբ պայմանավորված են կոնյունկտուրայով, իսկ մասամբ՝  էմցիոնալ արձագանքով: «Գիտեք, այդպես լինում է: Հետագայում որոշակի ճշգրտումներ կլինեն: Իսկ թե ինչպիսի՝ դժվար թե որեւէ մեկն ասի: Սակայն իրավիճակը բավականին մեծ ուշադրության տակ է», - ասել է Պեսկովը:

Պուտինի խոսնակը նշել է, որ «նախագահի գործողությունների համաժամեցումը կառավարության հետ այսպիս բարդ օրերին տեղի է ունենում եւ՛ առցանց, եւ՛ սովորական ռեժիմում»: «Նախագահը փաստացիորեն ամեն օր հանդիպումներ է անցկացնում, որոնք այսպես թե այնպես կապված են տնտեսական գործերի հետ»,- ասել է նա: