Իրանը մտադիր է ցենտրիֆուգներ արտադրել՝ օգտագործելով բացառապես իր տեխնոլոգիաները: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի Արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Բաղիրին:
Նրա խոսքով, բոլոր ատոմային տեխնոլոգիաները Իրանում մշակվել են տեղական գիտնականների ջանքերով, գրում է Fars գործակալությունը:
Չնայած արեւմտյան երկրների պատժամիջոցներին, գիտահետազոտական առաջընթացն Իրանում անվիճարկելի է:





























