Պատճառը, որ Wikileaks-ի հրապարակումներում չեն եղել սկանդալային բացահայտումներ Հայաստանի վերաբերյալ, այն է, որ Երեւանը միշտ ասում է այն՝ ինչ անում է, եւ անում է այն՝ ինչ ասում է: Այդ մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դրանք դատարկ խոսքեր չեն, երբ մենք հայտարարում ենք, որ միշտ ասում ենք այն, ինչ անում ենք, եւ անում ենք այն, ինչ ասում ենք»,- ասել է Նալբանդյանը:





























