iPhone-ի 2019 թվականի նոր մոդելը կունենա եռակի սենսորներով տեսախցիկ, հաղորդում է MacRumors-ը։

Նոր տեսախցիկը կունենա 5-ակի խոշորացման հնարավորություն, իսկ թե ինչպիսի խոշորացման մասին է խոսքը՝ թվային, օպտիկական, թե՞ հիբրիդային, հայտնի չէ։

Ներկայումս iPhone X-ը եւ iPhone 8 Plus-ը ունեն կրկնակի տեսախցիկ՝  կրկնակի օպտիկայով եւ տասն անգամ մեծ խոշորացումով։ 

Եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը Huawei P20 Pro-ն էր, որն ուներ 40 մեգապիքսելանոց ոսպնյակ։