Facebook մշտապես պայքարում է ռուսական մանիպուլյացիաների դեմ, որոնց նպատակը սոցիալական ցանցը օգտագործելն է ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին Կոնգրեսին տված ցուցմունքում հայտնել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է AFP-ն։

«Ռուսաստանում կան մարդիկ, որոնց աշխատանքն օգտագործվում են մեր եւ մյուս համացանցային համակարգերում։ Այդպիսով, սա սպառազինությունների մրցավազք է։ Նրանք դառնում են ավելի լավը, եւ մենք պետք է միջոցներ ձեռք առնենք ավելի լավը դառնալու համար»,-ասել է նա։

Ցուկերբերգը խոստովանել է, որ Facebook-ը չի կարողացել 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ կանխել ապատեղեկատվության տարածումը։