2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգից օգտվում է 612 891 բաժանորդ:
«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 16 հազար 538-ով, այդ թվում 2 հազար 404-ը՝ դեկտեմբերին, ինչը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:





























