Խաբարովսկում «Վոստոկ» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Անտեննայա եւ Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Աղետը տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղական ժամանակով 11:30-ին: Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:

Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով:
Քննիչները դիտարկում են ուղղաթիռի կործանման 3 գլխավոր վարկած՝ եղանակային պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուի սխալ:
Ուղղաթիռն ընկել է քաղաքի ամայի հատվածում, ցամաքի վրա ավերածություններ եւ զոհեր չկան:











