Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` «Երեւան Ջուր» ընկերության,  Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանը նշել է, որ բնակչությանն ամենահուզող հարցերից մեկը ջրամատակարարման որակն է եւ պետք է լուրջ ու հետեւողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ:

«Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի»,- ընդգծեց Երեւանի քաղաքապետը: «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է ջրամատակարարման բարելավման ուղղությամբ ընկերության ծրագրերը: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն: