Եվրոյի բորսայական փոխարժեքը ռուբլու նկատմամբ ապրիլի 11-ին Մոսկովյան բորսայում գերազանցել է 80 ռուբլին, հայտնում է «Վեդոմոստի»–ն։
Վաճառքի առավելագույն գինը հասել է 80.4 ռուբլու եվրոյի դիմաց։ Մոսկվայի ժամանակով ժամը 10.10–ին եվրոն բորսայում արժի 79.88 ռուբլի։
Դոլարի փոխարժեքը հասել է 64.77 ռուբլու։ Մոսկվայի ժամանակով ժամը 10.10–ին դոլարը բորսայում արժի 64.6 ռուբլի։




























