Իր անսովոր ճարտարապետական շենքերով հայտնի Շանհայը առաջիկայում կարող է հպարտանալ եւս մեկ շինությամբ, որի նախատիպն է դարձել  Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները: «Շանհայ ժիբաոն» հաղորդում է, որ շենքի, որում անսովոր առեւտրի կենտրոն կլինի,   ընդհանուր կարկասի շինարարությունն, արդեն ավարտվել է:

«1000 ծառ» անվանումը ստացած շենքը մտադիր են հանրության համար մասնակի բացել 2019-ին: Շենքի ներսում բացի առեւտրի կետերից եւ բուտիկներից, կլինեն ռեստորաններ, թանգարաններ, պատկերասրահներ, զվարճանքի կենտրոններ եւ հյուրանոց, նշում է նախագծի Tian An China Investments ընկերության  հաղորդագրությունում:

Համալիրի երկու մասերի մակերեսը մոտ 300 հազար քառակուսի մետր կկազմի: