Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալ-Հադաս» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան ԶԼՄժները: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 200-ը:

 

Alg24 լրատվական կայքը իր իր հերթին տեղեկացնում է, որ կործանվել է IL-78 ինքնաթիռը: Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում Բլիդա քաղաքի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական գոտում:

Դեպքի վայր շտապ օգնության 14 ավտոմեքենա է ուղարկվել: Մոտակա ճանապարհների երթեւեկությունը արգելափակված է:

Ալժիրում ավիավթարի հետեւանքով 200 մարդ է զոհվել