Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախօրեին՝ ժամը 19:45-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը:
ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը ծնվել է 1983թ.-ին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (գողություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ապօրինի զենք-զինամթերք պահելը)՝ 13 տարի ժամկետով:
Նա նշանակված պատժից կրել էր 8 տարին: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:





























