Apple ընկերությունը ծրագրում է հրաժարվել  iPad պլանշետների եւ iPhone սմարթֆոնների կոճակից: Այդ մասին գրում է Boy Genius Report տեխնոբլոգը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը:

Հաղորդվում է, որ նման սարքավորումների նախատիպերը ներկայումս թեսթավորում են անցնում ընկերության կենտրոնակայանում: Միացման կոճակի ֆունկցիան կատարելու է սարքի սենսորային էկրանը:

Սակայն ներկայումս անհայտ է, թե երբ Apple-ը կհրաժարվի կոճակից: Տեխնոբլոգը նկատում է որ անցումը ամբողջական սենսորային էկրանի հնարավոր կլինի ОС iOS 4.3-ի նոր տարբերակի շնորհիվ, որը հասանելի է դարձել ծրագրավորողների համար հունվարի 12-ից:

Միացման կոճակն օգտագործվում է iPhone-ների առաջին սերնդից: Այն նաեւ օգտագործվում է iPod touch փլեյերների եւ iPad պլանշետների մեջ, հաղորդում է Lenta.ru-ն: