Չինական Taoba առցանց խանութը հրապարակել է կանոնների նորացված ցանկը, ըստ որի մասնավոր ընկերությունները չեն կարող պլատֆորմում կրիպտոարժույթների կամ ICO-ի հետ կապված ապրանքներ եւ ծառայություններ տեղադրել: Ավելի վաղ կայքը կասեցրել էր մայնինգի համար չիպերի եւ թվային փողերի ձեռքբերման համար ուղեցույցների վաճառքը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Այժմ կազմակերպությունները չեն կարողանա տոկենների նախնական տեղադրման նախագծերի հետ կապված մարկետինգի, տեխնոլոգիական զարգացման եւ բիզնես առաջարկների վերաբերյալ ծառայություններ տեղադրել: Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 17-ից:

​Կայքում կարգելվեն կրիպտոարժույթների հետ կապված բացարձակապես բոլոր ապրանքները եւ ծառայությունները: