Ալժիրի հյուսիսում ռազմական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված զոհերի մարմինների քանակը հասել է 247-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ալժիրյան «Ան-Նահար» հեռուստաալիքը, որն իր հերթին վկայակոչում է ռազմական աղբյուրներին:

Ալժիրի Զինված ուժերի ինքնաթիռը վթարի էր երնթարկվել չորեքշաբթի առավոտյան Ալժիրի հյուսիսում գտնվող Բլիդա նահանգի Բուֆարիկ օդանավակայանի մոտակայքում: IL-76 ռազմական ինքնաթիռի մեջ ընդհանուր առմամբ 250 զինծառայող կար: Վթարը տեղի է ունեցել թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռն ընկել է գյուղատնտեսական դաշտերի տարածքում եւ բռնկվել է: Ականատեսները հայտնում են, որ հատկապես վնասվել է ինքնաթիռի ճակատային մասը:

Դեպքի վայրում 14 հրշեջ բրիգադ, շտապ օգնության 30 ավտոմեքենա, ինչպես նաեւ 300 փրկարար են աշխատում: Դեռ չի հաղորդվում, արդյոք հաջողվել է դուրս բերել ողջ մնացածներին օնքնաթիռի բեկորների տակից:

Ականատեսները վթարի վայրից հայտնում են, որ մեկ վիրավոր էր հայտնաբերվել, սակայն՝ ոչ ինքնաթիռի ուղեւորներից: Հավանաբար,  այդ մարդը վթարի պահին գտնվել է դաշտային տարածքում, ուր եւ այն ընկել էր: Տեղեկացվում է, որ տուժողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ալժիրի պաշտպանության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել՝ ռազմական ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության համար:

Ալժիրում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով ողջ մնացածներ չկան

Հայտնվել է առաջին տեսանյութն Ալժիրում տեղի ունեցած ավիավթարի վայրից

Ալժիրում ավիավթարի հետեւանքով 200 մարդ է զոհվել