Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես ընդունել է, որ իր նախորդի՝ Հովհաննես Պողոս 2-րդ Պապի հովանավորությունը հրաշք է եղել: Խոսքը գնում է ֆրանսիացի միանձնուհու բուժման մասին, ով բուժվել է հանգուցյալ պոնտիֆիկին ուղղված աղոթքներից հետո:

Նման հրաշքը համարվում է երանելի դառնալու պայման: Դրա հետ կապված Վատիկանը հանգուցյալ Պապին երանելիների շարքը դասելու արարողության ամսաթիվ է նշանակել: Այն տեղի կունենա 2011-ի մայիսի 1-ին:

Հիշեցնենք, որ միանձնուհու բուժման մասին հայտնի էր դարձել Հովհաննես Պողոս 2-րդ Պապի մահից հետո: Նշվում էր, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող կինը (նույն հիվանդությունն ուներ նաեւ հանգուցյալ Պապը) բուժվել է երբ մյուս միանձնուհիների հետ աղոթել է՝ խնդրելով Պոնտիֆիկից հովանավորել իրեն:

Հանգուցյալ Պապին երանելիների շարքը դասելու համար անհրաժեշտ է եւս մեկ նման հրաշքի ապացույց ունենալ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: