ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի վրա առաջիկա հրթիռային հարվածի մասին: «Թվիթերի» իր էջում նա արձագանքել է ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններին, որ Մոսկվան պատրաստ է խփել մերձավորարեւելյան երկրի ուղղությամբ արձակված հրթիռները, փոխանցում է «Մեդուզան»:

«Ռուսաստանը խոստանում է խփել Սիրիայի վրա արձակված ցանկացած հրթիռ: Ռուսաստան, պատրաստվիր, նրանք սլանում են: Նրանք կլինեն լավ, նոր եւ «խելացի»: Պետք չի աջակցել «գազային մադասպան անասունին», որը սպանում է իր քաղաքացիներին եւ հաճույք ստանում»:

Թրամփը պատասխանում է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինին, որը «Ալ Մանար» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում խփել Սիրիայի տարածքի վրա արձակված ամերիկյան հրթիռները, ինչպես նաեւ պատասխան կրակ արձակել: