«Խելացի հրթիռները», որոնց մասին խոսում է ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են ոչնչացնել Սիրայիում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները, նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր նախապատրաստվել Սիրիայի ուղղությամբ հրթիռների արձակմանը: Այս մասին ԱՄՆ նախագահն գրել էր իր թվիթերյան էջին՝  արձագանքելով Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությոնն, որը, որը հայտարարել էր Սիրիայի կառավարության դեմ արձակված հրթիռների՝ Ռուսաստանի կողմից  ոչնչացման իրավունքի մասին:

«Ռուսաստանը կոչնչացնի Սիրիայի ուղղությամբ արձակվող ցանկացած հրթիռ: Պատրաստ եղիր, Ռուսաստա՛ն, քանի որ նրանք գալիս են՝ գեղեցիկ, նոր եւ խելացի», - գրել է Թրամփը: