Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 11-ին հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Մինչ այդ Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արա Ալեքսանյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:

Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է նախագահի օգնական: