Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է սպառազինությունների մրցավազքի դադարեցման մասին: Այս մասին չորեքշաբթի օրը նա գրել է իր Twitter-ի էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք պետք ենք Ռուսաստանին նրանց տնտեսությանն օգնելու համար, ինչը շատ հեշտ կլիներ անել: Մեզ պետք է, որպեսզի բոլոր երկրները միասին աշխատեն: Դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»,- գրել է նա:

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն ամենավատն են պատմության մեջ, սակայն դրա համար հիմքեր չկան:

«Ռուսաստան, պատրաստվիր, նրանք սլանում են». Թրամփը խոստացել է Սիրիային հրթիռային հարված հասցնել